Լավրովը ծաղկեպսակ է դրել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ![]() 21 մայիսի 2025 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այցը սկսել է Երևանի Հաղթանակի զբոսայգում՝ ծաղկեպսակ տեղադրելով «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ: Նախարարն ու նրա պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, հայտնում է Sputnik Արմենիան։ ՀՀ ԱԳՆ շենքում նախատեսված է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով բանակցություն և երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդման համաձայն՝ հանդիպումները կայանալու են ըստ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև հունվարի 21-ին Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցի արդյունքների։ Քննարկվելու են հայ-ռուսական երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներ, փոխգործակցությունը եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում, միջազգային կառույցներում՝ մասնավորապես ՄԱԿ-ում, դիրքորոշումների համադրման հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակելու նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ՝ ներառյալ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացների զարգացումները։ Հանդիպման արդյունքներով ակնկալվում է ստորագրել ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2025-2026 թվականների խորհրդակցությունների ծրագիրը։ Այցի ընթացքում Լավրովը ելույթ է ունենալու հայ-ռուսական համալսարանում՝ ռուսական բուհերի մասնաճյուղերի դասախոսների, ուսանողների և փորձագիտական շրջանակի ներկայացուցիչների առջև։ Նաև նախատեսված է հանդիպում Ռուսական տանը՝ տեղի հայրենակիցների հետ։ Ըստ ձևավորված ավանդույթի՝ Լավրովը ծաղկեպսակ կդնի նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին։ Լավրովը Երևան է ժամանել մայիսի 20-ին։ Նրա նախորդ այցը կայացել է 2022 թվականի հունիսին։ Լավրովի այցին ընդառաջ Երևանում հայտնվել էին մի քանի հակապուտինյան պաստառներ՝ Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ և «Կիևյան կամրջի» վրա։ Արման Բաբաջանյանը օդանավակայանի ճանապարհին «Պուտինը մարդասպան է» գրությամբ մեծ պաստառ էր պարզել և հայտնել այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։ Ոստիկանությունը հեռացրել է պաստառները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |