Իրանի ՊՆ ղեկավար․ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն ՀՀ հետ սահմանի նկատմամբ![]() 21 մայիսի 2025 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարարը, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադենհայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Նա այդ մասին ասել է Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը, հայտնում է Արմենպրեսը IRNA-ի վրա հղումով։ Նա նաև նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ։ Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |