Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել

PanARMENIAN.Net - Մայիսի 21–ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է ենթարկվել: Դատավճիռն իրականացվել է Յասին Հուսեյնզադեի նկատմամբ, ով կազմակերպել էր հարձակումը դեսպանատան վրա, գրում է APA-ն։

Յասին Հուսեյնզադեի դատական գործընթացը տևել է երկու տարի։ Իրանի Գերագույն դատարանը հաստատել է մահապատիժը, և գործն ուղարկվել է Թեհրան՝ վճիռն իրագործելու համար։

Հուսեյնզադեն ձերբակալվել էր դեպքի վայրում։

Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի հունվարի 27-ին՝ վաղ առավոտյան։ Հարձակվողը, զինված լինելով «Կալաշնիկով» ինքնաձիգով, հաղթահարել է դեսպանատան պահակային անցակետը և գնդակահարել անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովին։ Վասիֆ Թագիևն ու Մահիր Իմանովը վիրավորվել են՝ փորձելով կանխել հարձակումը։

Հարձակման հետևանքով դեսպանատան աշխատանքը դադարեցվել էր, և 2023 թվականի հունվարի 29-ին դեսպանատան բոլոր աշխատակիցներն ու նրանց ընտանիքների անդամները տարհանվել էին Բաքու։ Ավելի ուշ, Ադրբեջանի և Իրանի միջև բանակցությունների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 15-ից դեսպանատունը վերսկսել է իր գործունեությունը՝ նոր հասցեում։ Դեսպանը և ներկայիս անձնակազմը վերադարձել են Թեհրան։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---