Նասիրզադեն Գրիգորյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Իրանի աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանը![]() 21 մայիսի 2025 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հյուրընկալել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Հանդիպման ժամանակ Ազիզ Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և տարածաշրջանի երկրների ինքնիշխանությանը՝ միաժամանակ ընդգծելով Իրանի անհամաձայնությունը միջազգային ճանաչված սահմանների ցանկացած վերանայման հանդեպ։ Գրիգորյանը ողջունել է Նասիրզադեի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ ակտիվացած փոխայցելությունները կարևոր դեր ունեն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների շարունակական խորացման ու ամրապնդման գործում։ Իրանի նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վստահեցնելով, որ երկու երկրների համագործակցությունը վերստին դինամիկ զարգացում է ապրում։ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |