Փաշինյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Փաշինյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ փուլին։

Հանդիպման շրջանակում կողմերը անդրադարձ են կատարել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի առանցքային հարցերին, համագործակցությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ։

Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ:

Աշխատանքային այցով Երևան այցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ–ն անմիջապես արձագանքել են 2022–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա հարձակմանը։Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակադարձել է և շեշտել, որ սա այն հարցերից մեկն է, որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի մեկնաբանությունները տարբերվում են միմյանցից:

 Ուշագրավ
---