Երևանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկն ազատ կարձակվի![]() 22 մայիսի 2025 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի կալանավորված պաշտոնյաներից մեկը՝ կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն ազատ կարձակվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։ «Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվեց»,- գրել է Պետրոսյանը։ Փաստաբանը նաև նշել է, որ ակնկալում է, որ առաջիկայում կդադարեցվի նաև Արսեն Կարոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։ Մայիսի 21–ին հայտնի դարձավ, որ մայիսի 20–ին ձերբակալված Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաները կալանավորվել են։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու համար։ Այդ մասին հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |