ԱՆԻՖ-ի 84 մլն դրամ շահութահարկը կվճարի կառավարությունը![]() 22 մայիսի 2025 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը մայիսի 22-ի նիստին չզեկուցվող հարցերի շարքում որոշեց փոխհատուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ–ի շահութահարկը, որը կազմում է ավելի քան 84 մլն դրամ, հայտնում է ՍիվիլՆեթը։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերությունը չունի նախատեսված այլ միջոցներ նշված պարտավորությունը մարելու համար։ Գործադիրը նաև խոստովանել է, որ նախատեսվում էր ընկերությունը լուծարել մինչև 2024-ի ավարտը, սակայն լուծարման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել․ չեն իրականացվել կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված աշխատանքները։ «Կառավարության այս նախագիծը, իբր, բխում է պետության շահերից, քանի որ, ըստ հիմնավորման, այսկերպ գործադիրը օպտիմալացնում է պետական համակարգը, ինչպես նաև ապահովում է «վնասով, ոչ արդյունավետ և զարգացման հեռանկար չունեցող կազմակերպությունների առանձնացումը և մասնավորեցման ծրագրում ընդգրկումը»,–ասվում է հրապարակման մեջ։ Երևանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Ավինյանը մի առիթով այս հիմնադրամն անվանել էր «ամենակարևոր, ամենախոշոր ու ամենահեռանկարային ծրագրերի հիմք դրած ընկերություն»։ Կառավարությունն այն որոշեց լուծարման տանել 2024-ի մայիսի 23-ի նիստին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |