ԱԳՆ խոսնակը՝ Ալիևին․ ՀՀ տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա![]() 22 մայիսի 2025 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հերթական անգամ հնչեցված՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կեղծ խոսույթին՝ նշելով, որ Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա, հայտնում է Արմենպրեսը։ Ադրբեջանի նախագահի միջոցառումներից մեկի ժամանակ հնչել է ուղերձ, որտեղ կրկին շեշտադրվել է «Արևմտյան Ադրբեջան» եզրը։ «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»,-ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Հայկական կողմը նախկինում էլ բազմիցս արձագանքել է Ադրբեջանի այս խոսույթին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի նման հայտարարությունները դիտվում են որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ալիևն Անկարայում մայիսի 21-ին անցկացվող խորհրդաժողովում ասել է, որ «Հայաստանը պետք է հրաժարվի հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներից, քայլեր ձեռնարկի մեր մշակութային ժառանգությունը վերականգնելու և պահպանելու համար, թույլ տա ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը մոնիտորինգ անցկացնել այս նպատակով, ինչպես նաև երկխոսություն սկսի Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ վերադարձի հարցի շուրջ»։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին խոսքերին՝ նշելով, որ հենց Ադրբեջանն է եղել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության աշխատանքների խափանման նախաձեռնողը Լեռնային Ղարաբաղում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |