Տեղումներ հիմնականում չեն սպասվում. Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի![]() 22 մայիսի 2025 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ից մինչև 26-ը Հայաստանի տարածքում կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, բացառությամբ որոշ օրվա երկրորդ կեսերին առանձին հատվածներում կանխատեսվող կարճատև անձրևների և ամպրոպների։ Մասնավորապես, ըստ կանխատեսումների՝ մայիսի 22-ին և 26-ին ամբողջ հանրապետությունում կգերակշռի չոր եղանակ։ Իսկ մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո առանձին շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ և ամպրոպ։ Քամին ակնկալվում է հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մետր վայրկյան արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ հնարավոր են ուժգնացումներ՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում մայիսի 22-ին, 25-ին և 26-ին կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին՝ ցերեկային ժամերին, կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամու արագությունը կաճի՝ հասնելով մինչև 13-15 մ/վ։ Մայիսի 22–ին և 23–ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +29 աստիճան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |