Պապոյան․ ԵԱՏՄ–ից դուրս գալու օրակարգ չկա![]() 22 մայիսի 2025 - 15:49 AMT PanARMENIAN.Net - էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստից հետո ասել է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա: Նա ասել է այդ մասին՝ անդրադառնալով ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսի ժամանակ Միրզոյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չկան, հայտնում է 1lurer.am-ին։ «Միևնույն ժամանակ, մենք մեր օրենսդրությունները, կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ: Օրինակ՝ հաջորդ շաբաթ ԱԺ-ի կողմից կընդունվեն ԵՄ 4 դիրեկտիվները, որոնք վերաբերում եմ սպառողների իրավունքների պաշտպանությանը, մրցակցությանը: Հիմա եթե ԵՄ-ում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, բա այդ կարգավորումները չբերեն՞ք, չիմպլեմենտացնե՞նք այստեղ»,- ասել է նա: Նախարարը նաև հիշեցրել է, որ «ԵՄ-ինՀՀ անդամակցությանգործընթացի մեկնարկիմասին» նախագիծն ԱԺ ներկայացնող քաղաքական ուժերը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապ չունեն: Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ նախագծի՝ խորհրդարանի կողմից ընդունվելուն, ապա, ըստ Գևորգ Պապոյանի, ՀՀ իշխանությունն այդ կերպ իր դիրքորոշումն է հայտնել 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն ստացված նախագծին: Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |