Քննարկել են Հայաստան-Հունաստան տնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարները![]() 22 մայիսի 2025 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն Աթենքում հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային տնտեսական հարցերով գլխավոր քարտուղար և «Enterprise Greecе կազմակերպության խորհրդի նախագահ Դիմիտրիս Սկալկոսի հետ։ Հանդիպման ժամանակ զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորություններին։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է մի քանի ուղղություն, որոնցում դիտվում է համագործակցության խորացման պոտենցիալ։ Դեսպանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր նշանակություն ունի 2024 թվականի դեկտեմբերին Երևանում անցկացված Հայաստանի և Հունաստանի միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վեցերորդ նիստը, հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Տիգրան Մկրտչյանն իր բարեմաղթանքներն է փոխանցել Դիմիտրիս Սկալկոսին՝ Երևանյան երկխոսության երկրորդ միջազգային գիտաժողովին մասնակցության առթիվ, ինչպես նաև առաջիկա այցի կապակցությամբ Հայաստան։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |