Կառավարությունն աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար![]() 22 մայիսի 2025 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար:Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների բարձրացրած խնդիրներին։ «ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ապահովեն խաղողի անխափան մթերումները: Այսինքն՝ մթերում–արտահանում տրամաբանությամբ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք: Բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման կազմակերպումը»,–ասել է Պապոյանը, հայտնում է Արմենպրեսը։ Անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան կոնյակի և ալկոհոլային այլ խմիչքների արտահանման գործընթացում վրացական կողմի հարուցած խոչընդոտներին՝ նախարարը հայտնել է, որ այդ հարցով շուտով հանդիպելու է կոնյակագործների հետ: Մեկ անգամ հրապարակային հանդիպում ևս ունեցել է նրանց հետ: Նրա խոսքով՝ վրացական կողմի հետ որոշակի քննարկման արդյունքների ամփոփում ունեն: Կհանդիպեն, այդ հարցերը կքննարկեն նաև կոնյակագործների հետ: «Կառավարությունը մեր խաղողագործներին, մեր գյուղացիներին, մեր ֆերմերներին, մեր կոնյակի սպիրտ արտադրողներին և պատրաստի կոնյակ արտահանողներին մենակ չի թողել և չի թողնի, և մենք որոշակի աջակցության մեխանիզմներ կունենանք»,–վստահեցրել է նախարարը։ Կոնյակ արտադրողներն ու բեռնափոխադրողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ այդ թվում Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջ: Նրանք բարձրաձայնում են Վրաստանի տարածքով Ռուսաստան կոնյակի արտահանման գործընթացում անցակետում առաջացող խոչընդոտները: Ըստ նրանց՝ վրացական կողմում լաբորատոր ստուգում են իրականացնում, բեռնատարները շաբաթներով կանգնեցնում են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |