Էլ ավելի ապահով առցանց գնումներ՝ ԻՆԳՈ-ի և Գլոբբինգի նոր համագործակցության շնորհիվ

Էլ ավելի ապահով առցանց գնումներ՝ ԻՆԳՈ-ի և Գլոբբինգի նոր համագործակցության շնորհիվ

PanARMENIAN.Net - Իրենց ոլորտներում ՀՀ առաջատար ընկերություններից ԻՆԳՈ ապահովագրականը և Գլոբբինգը ստորագրել են հուշագիր՝ ազդարարելով իրենց համագործակցության մասին։ Վերջինս կարևոր քայլ է, որը ևս մեկ անգամ կհեղափոխի օնլայն գնումների մշակույթը Հայաստանում։

Համագործակցության շրջանակում Գլոբբինգի հաճախորդները հնարավորություն կունենան ապահովագրել իրենց ծանրոցները՝ սկսած Գլոբբինգի միջազգային պահեստ մուտք գործելու պահից մինչև դրանց վերջնական առաքումը Հայաստան:

«Այս գործընկերությունը հիմնված է երկու ընկերությունների ընդհանուր տեսլականի վրա, որի շրջանակում մեր՝ որպես ապահովագրական գործընկերոջ նպատակն է հաճախորդներին մատուցել էլ ավելի ճկուն և ապահով ծառայություններ՝ նրանց առցանց գնումների փորձը հասցնելով լավագույնին»,- նշել է ԻՆԳՈ-ի գործադիր տնօրեն Ռաֆիկ Սուվարյանը:

Այս համագործակցությունն արտացոլում է հաճախորդների փորձառության մշտական կատարելագործման՝ Գլոբբինգի և ԻՆԳՈ-ի համատեղ հանձնառությունը՝ հիմնվելով ընկերությունների առաքելության և հաճախորդակենտրոն արժեքների վրա։

«Ավելի քան տասը տարի ստեղծելով և սահմանելով օնլայն գնումների ոլորտը Հայաստանում՝ մենք շարունակում ենք կատարելագործել և առաջարկել պահանջված և նորարարական ծառայություններ։ Այս գործընկերության կենտրոնում մեր հաճախորդներն են և նրանց օնլայն գնումների լավագույն փորձը ապահովելու մեր առաքելությունը»,- հավելել է Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը։

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---