ՊԵԿ նախագահը՝ կոնյակագործների խնդրի մասին․ Վրաստանը պատճառաբանում է, թե ստանդարտ մաքսային ընթացակարգ է

ՊԵԿ նախագահը՝ կոնյակագործների խնդրի մասին․ Վրաստանը պատճառաբանում է, թե ստանդարտ մաքսային ընթացակարգ է

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ իրենք շարունակաբար հետևում են կոնյակագործության ոլորտի խնդիրներին և այդ հարցը առաջնահերթություն է իրենց hama8:

«Ոչ թե պատրաստվում ենք կոնյակագործների խնդրի հետ կապված ինչ-որ բան անել, այլ անում ենք, մենք անմիջական կապի մեջ ենք Վրաստանի մեր գործընկերների հետ ու պարբերաբար, խոսակցություններ լինում են, փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, որ նման փորձաքննություններ են անցկացվում»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ ՊԵԿ նախագահի՝ վրացական կողմը պատճառաբանում է, թե դա ստանդարտ մաքսային ընթացակարգ է, ռիսկ նկատելու դեպքում մաքսային աշխատողը փորձաքննություն անելու համար ինչ-որ նմուշ է վերցնում։

Նա վստահեցրել է, որ հարցը գտնվում է մշտական դիտարկման տակ և հետևողական քայլեր են ձեռնարկվում՝ լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ։

«Ընդամենը շեշտեմ, որ սա մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,-ասել է նա։

Վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացվել՝ պայմանավորված Վրաստանի մաքսային ծառայությունների կողմից իրականացվող գործողություններով։ Վրաստանը, լինելով տարանցիկ երկիր, իր հայեցողությամբ փորձանմուշներ է վերցրել տարբեր գործարանների կողմից արտահանվող ալկոհոլային արտադրանքից, չնայած այն հանգամանքին, որ այդ ապրանքը ուղղակիորեն չի մատակարարվում վրացական շուկա։ Հայ արտադրողները դա որակել են որպես անհիմն միջամտություն՝ առաջացնելով արդարացի դժգոհություն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---