Հակոբյան․ 54,000 մարդ հայտարարգիր է ներկայացրել, 23,000–ը՝ սոցկրեդիտ ստացել![]() 22 մայիսի 2025 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22–ի դրությամբ հայտարարագիր է լրացրել 54 հազար անձ, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ։ Այդ մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները: «2 միլիարդից ավելի սոցիալական կրեդիտներ են ստացել մեր քաղաքացիները»,- ասել է ՊԵԿ նախագահը, հայտնում է 1lurer.am-ը։ Նա նշել է, որ մի շարք որոշումների շնորհիվ հայտարարագիր լրացնելու գործընթացը դարձել է ավելի հարմարեցված և հարթ։ Նա հավելել է, որ մշակվել են նաև անհրաժեշտ ուղեցույցներ։ ՊԵԿ ղեկավարը տեղեկացրել է, որ վերջին ամիսների ընթացքում հարկային մուտքերը գրանցել են նշանակալի աճ։ Մասնավորապես, հարկային մարմնի հավաքագրած գումարի դեպքում արձանագրվել է 12․7 տոկոս աճ, իսկ մաքսային մարմնի գծով՝ 25․3 տոկոս։ «Հունվար-ապրիլի կտրվածքով 14 տոկոսանոց աճ կա անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, որը ենթադրում է 120 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ անցած տարվա այդ ժամանակահատվածի համեմատությամբ»,- նշել է նա։ ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |