ՊԵԿ ղեկավար. Պատրաստ ենք Մարգարայի անցակետի բացմանը

ՊԵԿ ղեկավար. Պատրաստ ենք Մարգարայի անցակետի բացմանը

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ կառույցը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանին Մարգարայի անցակետի բացմանը, սակայն, բացման վերաբերյալ նորություն չունի։

Նա հավելել է, որ սահմանի բացումը քաղաքական հարց է, գրում է Radar.am-ը։

«Դա այլ բնույթի՝ քաղաքական հարց է, այն տեսանկյունից, որ սահմանի բացման հետ կապ ունեցող հարց է։ Մենք պատրաստ ենք․ և՛ մեր ենթակառուցվածքը, և՛ մաքսային ծառայությունը, նաև՝ համապատասխան տեխնիկան, որը պետք է սպասարկի սահմանի հոսքերը, պատրաստ են, իսկ կոնկրետ պլան այս պահի դրությամբ չկա»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Մարդասիրական օգնություն Սիրիա ուղարկելու նպատակով մարտի 21–ին տաս օրով բացվել էր Մարգարայի կամուրջը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև 32 տարի փակ մնացած սահմանային անցակետը։ Նմանատիպ քայլ է իրականացվել նաև 2023 թվականին, երբ Հայաստանը Մարգարայի կամրջով՝ որը փակ էր 1993-ից, Թուրքիա էր տեղափոխել 100 տոննա հումանիտար բեռ։

ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---