ՔԿ շենքից առանձնապես խոշոր չափերով գողության դեպքով ձերբակալված կա![]() 23 մայիսի 2025 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Վարույթը հարուցվել է օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։ Նախաքննությունը շարունակվում է։ Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն տեղեկություն էր տարածել, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքում անհայտ անձը գիշերը մուտք է գործել շենք՝ քննիչի կեղծ անցագրով և հափշտակել որպես իրեղեն ապացույց պահվող 590 հազար ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ գումարը պահվել է 6-րդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |