Աշոտ Դանիելյանը ընտրվել է Արցախի խորհրդարանի նոր նախագահ![]() 23 մայիսի 2025 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովը մայիսի 21-ին անցկացրել է արտահերթ նիստ, որի ընթացքում «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Աշոտ Դանիելյանը ընտրվել է ԱԺ նախագահ։Այդ մասին հայտնել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Մետաքսե Հակոբյանը, տեղեկացնում է 168.am-ը։ Նույն օրը լրացել է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, և ըստ Սահմանադրության՝ մինչև նոր նախագահի ընտրություն անցկացվելը, նախագահի լիազորությունները փոխանցվում են ԱԺ նախագահին։ «Մեր գործընկեր Դավիթ Իշխանյանն այս պահին Բաքվի բանտում է: Ելնելով այս ծանր հանգամանքից, հասկանալի է, որ անելանելի իրավիճակ էր ստեղծվել, և հնարավոր չէր այդ գործառույթն իրականացնել: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն կար ԱԺ նոր նախագահ ընտրելու: Այս գործընթացը բավականին երկար ժամանակ փորձում էինք կազմակերպել։ Երկար ժամանակ Արցախի ԱԺ-ն, որպես այդպիսին, ելնելով նաև ներքին խնդիրներից, բավականաչափ կենսունակ չէր: Երեկ պատգամավորների նախաձեռնությամբ տեղի ունեցած արտահեթ նիստի ժամանակ ԱԺ նախագահ ընտրվեց Աշոտ Դանիելյանը: 33 պատգամավորներից 28 պատգամավորները ներկա էին՝ բոլոր խմբակցություններից, 4-ը պատգամավոր հարգելի պատճառներով ներկա չէին։ 28 կողմ ձայնով խորհրդարանն ունեցավ նոր նախագահ՝ ի դեմս Աշոտ Դանիելյանի»,–ասել է նա։ Մետաքսե Հակոբյանն ընդգծել է նաև, որ այս նշանակումը կարևոր է խորհրդարանի կենսունակությունը վերականգնելու, խնդիրները բացահայտ ներկայացնելու և վերադարձի իրավունքի թեման իրավական և քաղաքական հարթակներում բարձրացնելու տեսանկյունից։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |