Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով![]() 23 մայիսի 2025 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով Նորաբաց արտադրամասի բացման արարողությանը ներկա են գտնվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ Հայաստանի ներկայացուցչության դեսպան Վասիլիս Մարագոսը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ինչպես նաև մի շարք գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հավաքվածներին, ընդգծել է. «Մատենադարանում անընդհատ հաճելի նորություններ կան, որոնք մեզ ստիպում են առնչվել Մատենադարանի մի նոր շերտին՝ հավելյալ անգամ համոզվելով, որ այստեղ գործունեության ընդլայնումը սահմաններ չունի: Մատենադարանն ավելին է, քան պահոցը և գիտական աշխատավայրը. սա նաև փորձառության և հնարավորությունների մի միջավայր է, որտեղ հայկական վերականգնողական թղթի արտադրությունը դառնալու է հիանալի հնարավորություն՝ զարգացման ճանապարհին»: Նա իր երախտագիտությունն է հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին՝ նման նորարար նախաձեռնության համար։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ելույթում շեշտել է, որ նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի հաստատության պատմության համար։ «Մատենադարանն այն վայրն է, որտեղ վերականգնվում են ոչ միայն Մատենադարանի ամբարներում պահված արժեքները, այլև Հայաստանի բոլոր գրադարանների ու թանգարանների գրավոր կոթողներն ու հուշարձանները»,–ասել է նա։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառույցներին, որոնք աջակցել են ծրագրի իրականացմանը։ Խզմալյանը նաև նշել է, որ նախարարության աջակցությամբ համալրվել են վերականգնող մասնագետների հաստիքները, ինչը կարևոր դեր ունի Մատենադարանի մասնագիտական առաջխաղացման համար, քանի որ վերականգնման ենթակա նյութերի ծավալները շարունակ աճում են։ Միջոցառման ընթացքում Արա Խզմալյանը շնորհակալագրեր է հանձնել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք նպաստել են նախաձեռնության հաջող մեկնարկին։ Վերականգնման բաժնի մասնագետների կատարած ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքում հաջողվել է մշակել թուղթ, որն իր հատկություններով համարժեք է աշխարհում լայնորեն կիրառվող ճապոնական վերականգնողական թղթին, սակայն արտադրվում է տեղական հումքից։ Նախագիծը իրականացվել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի, ԵՄ կողմից ֆինանսավորվող #EU4Culturelture ծրագրի (գլխավոր գործընկեր՝ Գյոթե ինստիտուտ), «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի մեկնարկը նշանավորվել է Մատենադարանի և Armenia Tree Project հիմնադրամի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որի շրջանակում իրականացվել է մինչև 100 ծառի տնկում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |