Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում

Fastex-ի հաշվեկշիռն արդեն հասանելի է Fast Shift-ում

PanARMENIAN.Net - «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը Fastex-ի հետ համատեղ ներկայացրել են հավելվածի նոր ֆունկցիա, որով օգտատերերը կարող են Fastex-ում իրենց միջոցները հասանելի դարձնել Fast Shift-ում։ Այդպիսով հնարավոր է վճարումներ, գործարքներ և փոխանցումներ կատարել հենց այդ հաշվից:

Նոր գործիքակազմը թույլ է տալիս առանց միջնորդավճարի լիցքավորել Fastex Exchange-ի դրամային հաշիվը՝ օգտագործելով Fast Shift դրամապանակում առկա միջոցները, և հակառակը։ Անհրաժեշտ է պարզապես հավելվածի գլխավոր էջում սեղմել «+» նշանը՝ Fastex հաշվին հասանելիություն ունենալու համար։ Այնուհետև այդ հաշիվը հնարավոր է լիցքավորել, կատարել վճարումներ, ինչպես նաև փոխանցումներ անել հաշիվների միջև։

«Սա իսկապես սպասված նորություն է Fast Shift-ի և Fastex-ի օգտատերերի համար: Մեր ընկերություններն սկսում են համագործակցության մեծ ու յուրօրինակ ձևաչափ, որտեղ վճարումների մշակույթը վերափոխվում է, նոր բնույթ է ստանում։ Համոզված ենք՝ սա նոր նախագծերի ու գաղափարների սկիզբ կդառնա, և առաջիկայում մեր ընկերությունը կներկայանա կարևոր, նորարար ու հետաքրքիր այլ ծրագրերով»,- ասել է «Fast Shift» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը։

«Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---