ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ–ում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ–ում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների դեմ կատարված հարձակման կապակցությամբ, որի հետևանքով 2 զոհ կա։ Այդ մասին ասվում է ԱԳՆ X-ի միկրոբլոգում։

«Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների նկատմամբ հարձակման մասին լուրերով, ինչը երկու մարդու կյանք է խլել։ Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին՝ մենք դեմ ենք ատելության և բռնության բոլոր ձևերին»,– ասվում է գրառման մեջ։

Մայիսի 21-ի երեկոյան Վաշինգտոնում, Capital Jewish Museum հրեական թանգարանի դիմաց, տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք պատրաստվում էին նշանադրվել։ Հարձակվողը 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է, բացականչել է՝ «Ազատությո՛ւն Պաղեստինին»։ Նա ձերբակալվել է։

 Ուշագրավ
---