Հաջիևը քննարկել է ՀՀ հետ կարգավորման գործընթացը ԵՄ ներկայացուցչի հետ![]() 23 մայիսի 2025 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ հետ կարգավորման գործընթացը, գրում է APA-ն։ Բելեն Մարտինես Կարբոնելն այս մասին տեղեկացրել է X սոցիալական ցանցում։ «Մենք քննարկել ենք Եվրոպական Միության և Ադրբեջանի միջև հարաբերությունները, ինչպես նաև ԵՄ-ի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումները տարածաշրջանում», – նշել է դիվանագետը։ Նա հավելել է, որ ԵՄ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և բարգավաճմանը։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |