ՀՀ կայցելի ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահը![]() 23 մայիսի 2025 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Մարկ Քուլսը մայիսի 26-27-ը կժամանի Հայաստան պաշտոնական այցով։ Այդ մասին տեղեկատվություն է հրապարակել Եվրոպայի խորհուրդը, հայտնում է Արմենպրեսը։ Այցի շրջանակում Քուլսը մասնակցություն է ցուցաբերելու «Երևանյան երկխոսություն» համաժողովի բարձր մակարդակի պանելային քննարկումներին, որտեղ հանդես է գալու տեղական և տարածաշրջանային իշխանությունների դերի շուրջ՝ որպես եվրոպական ժողովրդավարական համակարգի հիմնասյուն։ Քուլսը մտադիր է ընդգծել այդ կառույցների առանցքային նշանակությունը Եվրոպայի նոր ժողովրդավարական համաձայնագրի մեջ։ Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման նոր օրենքի մշակման գործընթացը, ժողովրդավարական նորարարությունների խթանման, քաղաքացիների ներգրավման և ժողովրդավարության նկատմամբ վստահության վերականգնման ուղիները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |