Հարավային Օսեթիայում սկսվել են խորհրդարանի ընտրությունները31 մայիսի 2009 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Մոսկվայի ժամանակով 8:00-ին բացվեցին Հարավային Օսեթիայի ընտրատեղամասերը, որտեղ այսօր խորհրդարան են ընտրում: Բացվել են 88 ընտրատեղամասեր Հարավային Օսեթիայում, Հյուսիսային Օսեթիայում` վեցը եւ մեկը Մոսկվայում: Հարավային Օսեթիայի խորհրդարանի 34 տեղի համար պայքարում են չորս քաղաքական կուսակցություններ` Կումունիստական հանրապետությունը, «Միասնություն» քաղաքական կուսակցությունը, «Ֆիդիբաստա» («Հայրենիք») կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը: Համամասնական համակարգով ընթացող ընտրությունները կայացած կհամարվեն եթե ընտրություններին մասնակցությունը կազմի 50 տոկոս գումարած մեկ ձայն: Բացի այդ, առնվազն երկու կուսակցություն պետք է հավաքի յոթ եւ ավելի տոկոս: Հակառակ դեպքում, չորս ամսից կրկնակի ընտրություններ կանցկացվեն: Խորհրդարանական ընտրություններում, որոնք առաջինն են ՌԴ-ի կողմից Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո, ներկա են 70 դիտորդներ` ՌԴ-ից, Մերձդնեստրից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Չեխիայից, ԳԴՀ-ից, Լեռնային Ղարաբաղից եւ Աբխազիայից: Որպես միջազգային դիտորդ ընտրություններին կհետեւի նաեւ ՌԴ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |