Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը![]() 23 մայիսի 2025 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ինչպես խոստացել էր Ավագանու վերջին նիստում, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այն մանկապարտեզների ցանկը, որոնք օտարվել են 1998-2018 թվականների ընթացքում։ Դրանց թիվը հասնում է 45–ի։ «Այս որոշումները կայացվել են՝ նախապատվությունը տալով անձնական և բիզնես շահերին, արհամարհելով և ոտնահարելով երևանցիների իրավունքներն ու շահերը։ Դուք ինքներդ կարող եք գնահատել պատճառված վնասի ծավալը։ Նախնական տվյալներով՝ յուրաքանչյուր տարի մոտ 7000 երեխա զրկվել է համայնքային մանկապարտեզ անվճար հաճախելու հնարավորությունից, իսկ շատերը՝ հերթում մնալով, ընդհանրապես չեն ստացել այդ հնարավորությունը։ Ահա թե ինչու 2018 թվականի սկզբին մանկապարտեզների հերթերի խնդիրը չափազանց սուր էր կանգնած։ Այսօր ակնհայտ է դառնում՝ ինչու է դա տեղի ունեցել և ովքեր են դրա համար պատասխանատու։ Այս հարցի վերաբերյալ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության իմ գործընկերները շուտով հանդես կգան հայտարարությամբ և համապատասխան նախաձեռնությամբ”,–ասվում է գրառման մեջ։ Հովհաննիսյանը հրապարակել է մանկապարտեզների ցուցակը վարչական շրջաններով, ընդգրկելով՝ Ավան, Աջափնյակ, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն և Կենտրոն։ Այդ մանկապարտեզները կամ լուծարված են, կամ օտարվել են համայնքի ավագանու կամ կառավարության որոշումներով, իսկ որոշ դեպքերում՝ վերածվել են բնակֆոնդի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |