Էրդողան. Մտադիր չեմ կրկին առաջադրվել, բայց Թուրքիային նոր սահմանադրություն է պետք![]() 23 մայիսի 2025 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնի համար, սակայն երկիրը կարիք ունի նոր սահմանադրության։ Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ Վիեննայից վերադառնալուց հետո։ «Ես չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել ընտրություններին։ Մեզ մտահոգում է միայն այն, թե ինչպես կարող ենք բարձրացնել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվել է, աշխարհը փոխվել է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Այսքան արագ փոփոխվող աշխարհում հնարավո՞ր է ինչ-որ բան հաջողել մի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայի հեղաշրջման պայմաններում և մինչ այժմ կրում է հեղաշրջման մտածելակերպը։ Թուրքիան այլևս չի կարող շարժվել դեպի ապագա մի սահմանադրությամբ, որը գրվել և առաջարկվել է հեղաշրջողների կողմից։ Այժմ մեզ անհրաժեշտ է սահմանադրություն, որը առաջարկվել է քաղաքացիական անձանց, ոչ թե դավադրություն կազմակերպողների կողմից», ասել է նա, հայտնում է Anadolu գործակալությունը։ Նա նշել է, որ իր գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը արդեն աշխատում է նոր սահմանադրության նախագծի վրա և կոչ է արել ընդդիմությանը մասնակցել այդ աշխատանքին։ Ըստ Էրդողանի՝ իշխող կուսակցությունը կարող է արագ ձևավորել անհրաժեշտ հանձնաժողովներ՝ երկրի հիմնական օրենքի վրա աշխատելու համար։ Անդրադառնալով ընդդիմության կոչերին՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, նա նշել է, որ չկա անհրաժեշտություն ո՛չ արտահերթ, ո՛չ էլ միջանկյալ խորհրդարանական ընտրությունների։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե տարբեր պատճառներով ազատված պատգամավորական տեղերի թիվը գերազանցի 30-ը, ապա ընտրություններն անխուսափելի կլինեն։ Այժմ թափուր է 8 մանդատ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |