Բաբաջանյան․ Պուտինի նկարով պաստառը Կիևյան կամրջից կախելու համար վարչական վարույթ է հարուցվել

Բաբաջանյան․ Պուտինի նկարով պաստառը Կիևյան կամրջից կախելու համար վարչական վարույթ է հարուցվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը վարչական վարույթ է նախաձեռնվել «Հանուն Հանրապետության» կուսակցության երկու անդամների հանդեպ՝ այն բանի համար, որ նրանք Կիևյան կամրջից կախել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծադիր պատկերով պաստառ՝ «հանցագործ» մակագրությամբ։ Այս մասին տեղեկացրել է կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Հայտարարել եմ, որ պաստառի կախման գործողության կազմակերպիչը անձամբ ես եմ։ Բաժնի պետի տեղակալը պատրաստվում է զեկուցագիր գրել իմ մասով․ տեսնենք, թե կարողանո՞ւմ են վարույթ հարուցել, թե՞ ոչ»,–ասել է նա։

Բաբաջանյանը նշել է, որ իրենք կարևորում են պաստառի ճակատագիրը՝ պահանջելով այն վերադարձնել, սակայն բաժնի պետն ի սկզբանե պնդել է, թե պաստառը ոչնչացվել է, ապա նշել է, որ դեռ պետք է պարզի՝ այն այժմ որտեղ է գտնվում և ինչ ընթացք է ստացել։

Արման Բաբաջանյանը ոստիկանություն է այցելել փաստաբան Տիգրան Եգորյանի ուղեկցությամբ։ Նրանք առարկություն են ներկայացրել վարչական վարույթ հարուցելու որոշման դեմ՝ ներկայացնելով գրավոր հիմնավորում, որ որևէ իրավախախտում չի արվ ել։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցին ընդառաջ՝ որոշ խմբեր մայրաքաղաքում կազմակերպել են բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում Երևանի որոշ հատվածներում փակցվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով պաստառներ։Երևանում հայտնվել էին մի քանի հակապուտինյան պաստառներ՝ Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ և «Կիևյան կամրջի» վրա։ Արման Բաբաջանյանը օդանավակայանի ճանապարհին «Պուտինը մարդասպան է» գրությամբ մեծ պաստառ էր պարզել և հայտնել այդ մասին ֆեյսբուքյան իր էջում։Ոստիկանները հեռացրել են փակցված պաստառները

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---