Արցախից բռնի տեղահանված 9451 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար![]() 23 մայիսի 2025 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ասուլիսի ընթացքում։ «Նույն օրվա դրությամբ մենք ունենք 8315 անձ, որոնք ՀՀ նախագահի հրամանով ստացել են ՀՀ քաղաքացիություն։ Վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվացում ՀՀ քաղաքացիության համար դիմելու մասով։ Եթե տարվա սկզբին ունենում էինք օրական մոտ 20 դիմում, ապա այժմ օրական 40-50 դիմում ենք ստանում»,–ասել է ՆԳ փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։ Արմեն Ղազարյանը նշել է նաև, որ այն դեպքում, երբ ծնողներից գոնե մեկը ստանում է ՀՀ քաղաքացիություն, նրանց երեխաներն ավտոմատ կերպով դառնում են ՀՀ քաղաքացիներ։ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվածների թիվը կազմել է 115,365 մարդ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |