Բաքուն ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայերի իրավունքների պաշտպանների աշխատանքը![]() 23 մայիսի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ՄԱԿ-ում դիմում է ներկայացրել՝ փորձելով զրկել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Քրիստոնեական միջազգային համերաշխություն»՝CSI կազմակերպությանը իր կարգավիճակից։ Կազմակերպությունը, ունենալով խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, ներգրավված է արցախահայության իրավունքների պաշտպանության գործում, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը։ «Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և այլ հանցանքների մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպությանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ» իրականացնելու մեջ և հանձնաժողովին խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երևացող անհամապատասխանությունը» ՄԱԿ-ի պահանջներին։ ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովն Ադրբեջանի բողոքը և CSI-ի գրավոր արձագանքը կքննարկի մայիսի 23-ին։ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» կազմակերպությունը մշտապես ուշադրություն է հրավիրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ ելույթներով և նախաձեռնություններով մատնանշելով Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները։ Բաքվի նախաձեռնած այս գործընթացի նպատակն է կազմակերպությունը զրկել իր խորհրդատվական կարգավիճակից՝ փաստացի սահմանափակելով անկախ ՀԿ-ների արտահայտման իրավունքը ՄԱԿ-ի համակարգում։ Ադրբեջանի ներկայացված բողոքում կազմակերպությունը մեղադրվել է «անվավեր կամ հորինված անվանումներ» օգտագործելու մեջ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղ անվան կիրառման համար, ինչպես նաև «Ադրբեջանի աղավաղված քարտեզ» ցուցադրելու մեջ, որում ընդգծված է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Բացի այդ, CSI-ին վերագրվում է «իրավիճակային փաստերի խեղաթյուրում», որի համատեքստում Ադրբեջանը հիշատակել է ներկայումս դատավարության փուլում գտնվող 16 հայ գերիներին։ Եթե Բաքվի բողոքը բավարարվի, ապա դա կունենա ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության սահմանափակման հետևանքներ, այլև կբերի Լեռնային Ղարաբաղի գոյության ցանկացած հիշատակում միջազգային կառույցներում բացառելու փորձերի։ «Տարածքը էթնիկ զտման ենթարկելով և մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ ոչնչացնելով՝ Ադրբեջանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրության հիշողությունից»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 2023 թվականի հուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպել է միջոցառում՝ նվիրված արցախահայության՝ հայրենիք վերադառնալու իրավունքի պաշտպանությանը։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին և 2025 թվականի մարտի 18-ին ևս տեղի են ունեցել միջոցառումներ, որտեղ ուշադրության կենտրոնում գտնվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |