Երևանում բեռնատարում հրդեհ է բռնկվել․ Վարորդը դեմքի այրվածքով հոսպիտալացվել է

Երևանում բեռնատարում հրդեհ է բռնկվել․ Վարորդը դեմքի այրվածքով հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Երևանում բեռնատարի սրահում բռնկված հրդեհի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մայիսի 23-ին՝ ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացել է ահազանգ այն մասին, որ Երևանի Գյուրջյան փողոցում բեռնատար ավտոմեքենայից ծուխ է նկատվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայությունը հայտնել է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, իսկ մարվել՝ 09:17-ին։ Այրվել է «DAF» մակնիշի բեռնատարի սրահը։

Վարորդը ստացել է այրվածքներ դեմքի և ձեռքի հատվածներում, ինչի հետևանքով հոսպիտալացվել է համապատասխան բժշկական կենտրոն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---