Փոխնախարար․ Հավելավճարի դիմաց կարող եք կարճ ժամկետում մասնակցել վարորդական քննության

Փոխնախարար․ Հավելավճարի դիմաց կարող եք կարճ ժամկետում մասնակցել վարորդական քննության

PanARMENIAN.Net - Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը ասուլիսում հայտնել է, որ քաղաքացիներն այժմ կարող են հավելյալ վճարի դիմաց առավել կարճ ժամկետում վարորդական քննությունների մասնակցել։

Նրա խոսքով, գործող համակարգում, եթե անձը չի կարողանում հանձնել վարորդական քննությունը՝ լինի տեսական, թե գործնական, նոր փորձ կարող է կատարել միայն 7 օր անց։ Իսկ եթե երկրորդ կամ երրորդ անգամ ևս ձախողում է, ապա միայն մեկ ամիս անց կարող է նորից փորձել, հայտնում է Aysor.am-ը։

«Հավելյալ հնարավորություն ենք ստեղծում, որ անձը կարողանա առավել սուղ ժամկետում հանձնել այդ քննությունները։ Եթե առաջին անգամվա մասին ենք խոսում, ապա՝ մեկ օր անց կամ 3 օր անց, եթե խոսում ենք երկրորդ կամ հաջորդականի մասին՝ մեկ կամ երկու շաբաթ անց»,– հստակեցրել է Ղազարյանը։

Փոխնախարարը ընդգծել է, որ այս նախաձեռնությունը արձագանք է քաղաքացիների պահանջարկին։

«Սա հնարավորության առաջարկ է, պարտադրանք չի»,–ասել է նա։

Ըստ առաջարկված փոփոխության՝ եթե քաղաքացին ցանկանում է ձախողումից հետո քննությունը հանձնել հաջորդ օրը, ապա պետք է վճարի 45 հազար դրամ, իսկ եթե երրորդ օրը՝ 30 հազար դրամ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---