Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

PanARMENIAN.Net - Հայաստանի որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ամպրոպներ, սակայն ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, ինչպես նաև 28-ի գիշերը և կեսօրից հետո հանրապետության մի շարք հատվածներում կանխատեսվում են կարճատև տեղումներ ու ամպրոպներ։ Իսկ մայիսի 26-ին ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանի տարածքում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ի երեկոյան և 28-ի գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպ: Քամու արագությունը կարող է հասնել 13-15 մ/վ։ Մայիսի 25-26-ին մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---