ԱԳՆ․ Երևանն ու Բաքուն սահմանազատման շուրջ կարծիքներ ու առաջարկներ են փոխանակում![]() 24 մայիսի 2025 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։ Մոտ երեք շաբաթ առաջ լրատվամիջոցը հարցում է հղել վարչապետի աշխատակազմին՝ պարզելու, թե արդյոք Բաքուն արձագանքել է հայկական կողմի առաջարկներին։ Սակայն ԱԳՆ-ի պատասխանը հստակ չի դարձնում՝ Ադրբեջանից արձագանք ստացվե՞լ է, թե՞ ոչ։ Ապրիլի 16-ին Ազգային ժողովում վարչապետը հայտնել էր, որ հայկական կողմը սահմանազատման շարունակականության վերաբերյալ առաջարկներ է ուղարկել Ադրբեջանին։ Լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ինչ հարցերի շուրջ են ներկայում ընթանում հայ-ադրբեջանական բանակցությունները՝ նկատի ունենալով, որ փաստաթուղթը համաձայնեցված է, սակայն դեռ չի ստորագրվել։ ԱԳՆ-ից կրկին ոչ հստակ ձևակերպմամբ արձագանքել են. «Վերահաստատում ենք, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և վերջնականացված, և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն»: Ադրբեջանը մինչ այդ շարունակում է պահանջել, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը նախորդի ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Հարցին՝ արդյոք Երևանը պատրաստ է նման պայմանով գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Արտաքին գերատեսչությունից նշել են. «Հայաստանի դիրքորոշումը հանրահայտ է՝ հակամարտության ինստիտուցիոնալ կարգավորման պարագայում հակամարտությամբ զբաղվող որևէ ինստիտուտի անհրաժեշտությունը վերանում է»: Երևանը ներկայում Բաքվին առաջարկում է զուգահեռաբար ստորագրել և խաղաղության պայմանագիրը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ հայտարարությունը։ Սակայն ադրբեջանական կողմը դրական արձագանք չի տվել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է. «վերջին տարիների իրադարձությունները և գործընթացների ընթացքը ցույց են տալիս, որ վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն համաձայնվել մեր առաջարկին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |