Փաշինյան․ ՀՀ–ն ու Ադրբեջանն աջակցել են իրար Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներն ընդունելու հարցում![]() 24 մայիսի 2025 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը ցուցաբերել են փոխադարձ աջակցություն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներն իրենց երկրներում անցկացնելու հարցում։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է X սոցիալական հարթակում։ Հայաստանը կընդունի գագաթնաժողովը 2026–ի գարնանը, իսկ Ադրբեջանը՝ 2028–ին։ «Ես ողջունում եմ, գագաթնաժողովը 2028–ին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությանը՝ ԵՔՀ գագաթնաժողովները հյուրընկալելու հարցում», - գրել է Փաշինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ 2026 թվականի գարնանը Հայաստանը կհյուրընկալի ԵՔՀ գագաթնաժողովը։ «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում, և շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին այս որոշմանն աջակցելու համար», – նշել է վարչապետը։ Եվրոպական քաղաքական համայնքը միջկառավարական ձևաչափ է, որը միավորում է եվրոպական պետությունների ղեկավարներին՝ քննարկելու ռազմավարական բնույթի հարցեր, այդ թվում՝ անվտանգության, էներգետիկայի, միգրացիայի, ենթակառուցվածքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության թեմաներով։ Այն ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ 2022 թվականին, նպատակ ունենալով ձևավորել ընդհանուր հարթակ երկխոսության համար՝ ԵՄ անդամների և հարևան երկրների միջև։ ԵՔՀ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում։ Այդ գագաթնաժողովի շրջանակում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |