Ավտովթարի հետևանքով մահացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը

Ավտովթարի հետևանքով մահացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը

PanARMENIAN.Net - Իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ նույն ավտովթարի հետևանքով ևս մեկ աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Շրջակա միջավայրի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Մամիկոն Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ կիսելով նրանց վիշտը, իսկ վիրավորված գործընկերոջը մաղթում է շուտափույթ ապաքինում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---