Մայիսի 4–ից կորած 2–ամյա երեխայի դին հայտնաբերվել է Մարմարիկ գետում

Մայիսի 4–ից կորած 2–ամյա երեխայի դին հայտնաբերվել է Մարմարիկ գետում

PanARMENIAN.Net - Մայիսի 4–ից կորած 2–ամյա Տիգրանի դին հայտնաբերվել է Մարմարիկ գետում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Մարմինը գտնվել է մայիսի 24–ին՝ ժամը 10։40-ին, Հրազդան ՋԷԿ-ին մոտ կամրջի շրջակայքում։

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։

Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---