Տելեգրամով սինթետիկ թմրանյութ իրացնելու դեպք է բացահայտվել․ Ներգրավված է 30-ամյա կին

Տելեգրամով սինթետիկ թմրանյութ իրացնելու դեպք է բացահայտվել․ Ներգրավված է 30-ամյա կին

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները Դավթաշենի 2-րդ թաղամասում կասկածանքով ձերբակալել են երկու քաղաքացու՝ 30 և 32 տարեկան։ Նրանց տեղափոխել են Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին՝ «Օպել» մակնիշի մեքենայով, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

30-ամյա կնոջ անձնական խուզարկման արդյունքում հայտնաբերվել է 8.73 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրանյութին նմանվող նյութ։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

Ձերբակալվածները, ինչպես նաև կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---