SpaceX-ի Dragon-ը ուղևորվել է դեպի Երկիր՝ բեռնված նյութերով և սարքավորումներով![]() 24 մայիսի 2025 - 16:32 AMT PanARMENIAN.Net - SpaceX ընկերության Dragon բեռնատար տիեզերանավը հաջողությամբ անջատվել է Միջազգային տիեզերակայանից և ուղևորվել է Երկիր՝ տեղափոխելով նյութեր, սարքավորումներ և այլ բեռներ։ Այս մասին հայտնել է NASA-ն։ «Ժամը 12:05՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով SpaceX-ի կառավարման կենտրոնի հրամանով «Դրագոն» անօդաչու տիեզերանավը անջատվել է ՄՏԿ «Հարմոնի» մոդուլի զենիթային հանգույցից», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Երկրի մթնոլորտ մուտք գործելուց հետո տիեզերանավը պետք է վայրէջք կատարի ջրի վրա մայիսի 25-ին՝ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 1:45-ին (08:45 մոսկովյան ժամանակով), Կալիֆորնիայի ափամերձ գոտում։ «Դրագոնը» ՄՏԿ էին էր միացել ապրիլի 22-ին՝ տեղափոխելով մոտ երեք տոննա բեռ, այդ թվում՝ անձնակազմի համար սնունդ, սարքավորումներ և գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ նյութեր։ «Ֆալկոն 9» կրող հրթիռի արձակումը տեղի է ունեցել ապրիլի 21-ին NASA-ի Կենեդու տիեզերական կենտրոնի 39Ա հարթակից։ Սա եղել է SpaceX-ի 32-րդ առեւտրային առաքելությունը՝ ՄՏԿ բեռների մատակարարման շրջանակում։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |