Առանձին շրջաններում կարճատև անձրևներ են սպասվում

Առանձին շրջաններում կարճատև անձրևներ են սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 24-ի, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

Երևանում մայիսի 24-ին, 27-ի երեկոյան, ինչպես նաև 28-ի գիշերն ու երեկոյան հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 13-15 մ/վ։ Մայիսի 25-ին և 26-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---