Զեյթունցյանը` Անգլիական այգու վերակառուցման ծրագրի մասին․ Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով

Զեյթունցյանը`  Անգլիական այգու վերակառուցման ծրագրի մասին․ Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով

PanARMENIAN.Net - «Մշակույթ և զբոսաշրջություն» ՀԿ-ի համահիմնադիր ԶարմինեԶեյթունցյանը, արձագանքելով Անգլիական այգու վերակառուցման վերաբերյալ հաղորդագրությանն ու դրան կցված լուսանկարներին, ֆեյսբուքյան իր էջում քննադատել է այն՝ նշելով՝ «Էլի այգի են վերանորոգում, բայց ոնց որ էլի հող չկա»։

«Էլի այգի են վերանորոգում, բայց ոնց որ էլի հող չկա, էլի քայլուղիներ են: Էլի մեր միջի աղքատությունից չենք կարողանում ազատվել: Ամեն ինչ պիտի քաղքենի «ճոխ» լինի: Կուզեի ռենդեռները տեսնել: Հայդ պարկում եղե՞լ եք: Առաջին հայացքից վայրի տեսք ունի, բայց չեք կասկածում չէ՞, որ ամեն միլիմետրը մտածված Է: Երկու նկար Հայդ պարկից մեկնաբանություններում: Նաև Տոկիոյի, Ամստերդամի քաղաքային այգիներից:

Զզվացրիք ձեր մելկո բուրժուազնի ու քաղքենի ճաշակով:

Էս էլ Conde Naste Best City parks. Մեզ էդ ցանկում լինելը չի սպառնում քանի դեռ գոյատևման մակարդակում գտնվելով, մեզ քաղաքակիրթ հանրության տեղ ենք դրել»,–գրել է նա։

Իտալական RENCO ընկերությունը, նոր մեգանախագծի շրջանակներում, որն իրականացվելու է Երևանի կենտրոնում` նախկին հեծանվահրապարակի տեղում, կվերակառուցի նաև Անգլիական այգին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---