Բժիշկ Թամամյանը՝ փողով բանակից ազատվելու մասին․ Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել![]() 24 մայիսի 2025 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Բժշկական գիտությունների դոկտոր, մանկական արյունաբան-ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում, գումարի դիմաց բանակից ազատվելու վերաբերյալ օրինագծին, գրել է, որ «ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել և մտածել»։ Նա հավելել է, որ հայրենիքին կծառայեն միայն աղքատները։ «Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ըստ որի մուծելով 24 միլիոն դրամ կարող ես 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս, այն է` ազատվել զինվորական ծառայությունից։ Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել եւ մտածել։ Բանակում ծառայելը ցանկացած նորմալ պետության մեջ համարվել եւ համարվում է մեծ պատիվ։ Իսկ այս օրինագծով հստակ ուղերձ է հղվում, որ այսուհետ հայրենիքին ծառայելը կվերաբերվի այն մարդկանց, որ չեն կարողանա վճարել 24 միլիոն դրամ, այն է` 2012-2013 թվականի օգտագործված մի Լեքսուս, 1 սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում կամ կես բիթքոին։ Հայրենիքին կծառայեն միայն աղքատները։ «Զինվորի հայր» արտահայտությունը, որ մշտապես հարգանք է արտահայտում, կսկսի ընկալվել որպես աղքատության եւ անճարության հոմանիշ։ Պատկերացնում եք ծնողի վիճակը, ում երեխան գնում է ծառայության եւ, Աստված մի արասցե, զոհվում է։ Ծնողն այդուհետ ապրելու է մտքով, որ իր երեխան զոհվեց ոչ թե հանուն Հայրենիքի, այլ որովհետեւ չկարողացավ "փրկագինը" վճարել: Այո, հենց փրկագինը։ Զինծառայությունը, այսինքն հայրենիքդ, պետությունդ եւ ընտանիքդ պաշտպանելը պարտադիր է, սակայն եթե ունես 60 հազար դոլար, ապա պարտադիր չէ` քո տեղը կյանքը կվտանգի ընկերդ, որը չկարողացավ այդ գումարը հայթայթել։ Ստացվում է ինչ, պետությունը պատանդ է վերցնում ձեր որդուն եւ պահանջում է փրկագին` 60 հազար դոլար? Կարծում եմ շատ բանկեր հատուկ վարկային գիծ կարող են առաջարկել` լավ պայմաններով. «Ազատիր որդուդ» փաթեթը 18 միլիոն դրամ, «Ազատիր որդուդ պլյուս» պրեմիում փաթեթը` 24 միլիոն դրամ»,–ասվում է գրառման մեջ։ ՊՆ-ն քննարկել է Սարգսյանի նախաձեռնությունն ու մի քանի փոփոխություններ արել՝ ձևակերպվելով հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել 1 ամսվա դեպքում՝ 24 միլիոն դրամ, 4 ամսվա դեպքում՝ 18 միլիոն դրամ»: Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |