Սլովակիայի վարչապետը Երևանում է![]() 26 մայիսի 2025 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում է։ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ֆիցոյի պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ռոբերտ Ֆիցոն նախատեսում է այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սլովակիայի վարչապետը մասնակցելու է նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ Համաժողովին կմասնակցեն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |