Առաջարկվում է թույլատրել մուտքը «Արտաշատ մայրաքաղաք» արգելոց առանց անցագրի կամ այլ փաստաթղթի![]() 26 մայիսի 2025 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել փոփոխություն Կառավարության 2011 թվականի որոշումներից մեկում, որի միջոցով նախատեսվում է նոր կարգավորում սահմանել։ Առաջարկվում է նախատեսել կարգավորում, ըստ որի «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց այցելող անձինք կարող են մուտք գործել սահմանային շերտ՝ առանց անցագրի, անձը հաստատող և որևէ այլ փաստաթղթի։ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը գտնվում է Հայաստան-Թուրքիա պետական սահմանի սահմանային շերտում և դրանով պայմանավորված ներկայումս արգելոցի տարածք մուտքը այցելուների համար հնարավոր է իրականացնել միայն անցագրերի հիման վրա, գրում է Factor.am-Ը։ «Անցագրերի տրամադրումը պահանջում է որոշակի ժամանակ և համապատասխան վարչարարության իրականացում, ինչը բացասական ազդեցություն կարող է ունենալ գիտական, զբոսաշրջային, պատմամշակութային նպատակներով արգելոց այցելությունների համար։ Արդյունքում, նվազում է այցելությունների քանակը, դժվարանում են կազմակերպվող էքսկուրսիաները (հատկապես՝ դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, միջազգային պատվիրակությունների և կազմակերպությունների), զբոսաշրջային կազմակերպությունները նախընտրում են արգելոցի տարածքը չներառել զբոսաշրջային ուղղությունների ցանկում, մինչդեռ «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցը բացառիկ նշանակություն ունի՝ Հայաստանի և հայ ժողովրդի պատմության և մշակույթի հանրահռչակման համատեքստում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովելու իրավական մեխանիզմ, որը թույլ կտա առանց լրացուցիչ վարչական ընթացակարգերի (անցագրի կամ այլ փաստաթուղթ ներկայացնելու) այցելուներին մուտք գործել «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոց՝ միաժամանակ չխախտելով նաև սահմանային ռեժիմի կանոնները»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։ Արգելոցի տարածքում է գտնվում Արտաշատ մայրաքաղաքը (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.), որը կառուցել է հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ: Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |