Վրաստանում ավարտին են մոտենում ՆԱՏՕ-ի զորավարժությունները31 մայիսի 2009 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ավարտին են մոտենում ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որոնք հարուցեցի ՌԴ-ի խիստ դժգոհությունը: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 700 զինծառայողներ 13 երկրներից: Զորավարժություններն անցնում էին Հարավային Օսեթիայից ոչ հեռու, որտեղ անցյալ տարվա պատերազմից հետո մնում են ռուսական զորքերը: Հարավային Օսեթիայի պաշտոնյաները գտնում են, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները գաղտնի նպատակ են հետապնդում: «Մենք չենք բացառում, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները Վրաստանում անց են կացվում միտումնավոր, Հարավային Օսեթիայում կայանալիք ընտրություններին խանգարելու համար»,-հայտարարել է Հարավային Օսեթիայի արտգործնախարար Մուրադ Ջոեւը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |