Թորոսյան․ Խնդիր ունենք «Հրազդան ցեմենտի» հետ![]() 27 մայիսի 2025 - 13:45 AMT PanARMENIAN.Net - ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում դիմել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք Կառավարությունը նախատեսում է որևէ քայլ ձեռնարկել ընկերությունը փրկելու համար՝ ելնելով Հրազդանի ցեմենտի գործարանի ռազմավարական նշանակությունից։ «Մեր վարած քաղաքականության պատճառով խնդիր ունենք «Հրազդան ցեմենտի» հետ։ Գիտեմ, որ կա սնանկացման գործընթաց, որը հերթականն է վերջին տասնամյակների ընթացքում»,- նշել է Թորոսյանը, հայտնում է Radar.am-ը։ Զաքարյանը հայտնել է, որ Կառավարությունն արդեն ուշադրություն է դարձրել այս գործընթացին։ «Մի քանի անգամ կոնսուլտացիաներ են եղել սեփականատերերի հետ, այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես հարցը լուծել»,- նշել է Զաքարյանը։ Թորոսյանը առաջարկել է քննարկել այն տարբերակը, որ Կառավարությունն ունենա որոշակի մասնակցություն «Հրազդան ցեմենտի» առողջացման ծրագրում՝ հաշվի առնելով նմանատիպ խոշոր ռազմավարական ենթակառուցվածքների, ներառյալ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |