ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է Բիթքոին-պիցցայի օրը![]() 27 մայիսի 2025 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում նշվել է բլոկչեյն համայնքի ամենասիրված տոներից մեկը՝ Բիթքոին-պիցցայի օրը՝ խորհրդանշելով իրական, ոչ վիրտուալ աշխարհում կրիպտորաժույթով կատարված առաջին գործարքը։ Բիթքոինի գինն այդ ժամանակից այնքան է աճել, որ այդ երկու կլոր ուտեստը դարձել են պատմության ամենաթանկ պիցցաները: Ֆասթեքսի նախաձեռնությամբ ևս մեկ անգամ համադրվել են թվային նորարարությունն ու ընկերական ջերմ մթնոլորտը. անվճար պիցցա և ըմպելիքներ ամբողջ օրվա ընթացքում, նոր ծանոթություններ, հաճելի և ինֆորմատիվ զրույցներ: «Ֆասթեքսը, լինելով ոլորտի առաջատար ընկերություններից մեկը, կշարունակի աջակցել բլոկչեյն համայնքին և նմանատիպ բոլոր նախաձեռնություններին», - նշել է Ֆասթեքսի Մարքեթինգի ղեկավար Նիկո Նիկոյանը: Միջոցառմանը մասնակցել են կրիպտո էնտուզիաստներ, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ և շատ հետաքրքրված անձինք։ Օրը լի էր ինչպես բովանդակալից քննարկումներով Web3-ի և NFT-ների մասին, այնպես էլ՝ պիցցայի շուրջ ծավալվող անկաշկանդ զրույցներով։ Այցելուներից Անի Մարտիրոսյանն անդրադարձել է միջոցառմանը. «Կարծում եմ, որ այս օրը միայն բիթքոինի կամ ինչ-որ պիցցայի մասին չէ, այլ ավելի շատ ռիսկի, ապագայի հանդեպ համոզմունքի մասին է և այն մասին, որ բլոկչեյն տեխնոլոգիան կարող է փոխել ապագա տնտեսությունը»: Fastex-ը մշտապես կարևորում է նման միջոցառումների անցկացումը համայնք ձևավորելու և Web3 գաղափարները հասանելի դարձնելու տեսանկյունից: Օրվա խորհուրդը՝ պիցցան, այստեղ միայն սնունդ չէր, այլ խորհրդանշում էր համայնքի համախմբվածությունը, նորարարության հանդեպ սերն ու ապագայի հանդեպ վստահությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |