Փոստանջյանը դիմել է դատավորին Աղեկյանի բողոքը քննելու ու լուծելու հարցով![]() 27 մայիսի 2025 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Լրագրող Լիլիթ Աղեկյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դիմում է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին՝ խնդրել է ողջամիտ ժամկետում քննել Աղեկյանի խափանման միջոցի հարցը: Այդ մասին Փոստանջյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարկելով դիմումը։ Դիմումում Փոստանջյանը հիշեցրել է, որ այս պահին դատավորի վարույթում է գտնվում Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 9-ի որոշման դեմ բողոքը, որով Լիլիթ Աղեկյանի խափանման միջոց է ընտրվել մեկ ամսով կալանքը։ «20 օր է Լիլիթ Աղեկյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ, որից առաջին 30 ժամը նրան ենթարկել են կտտանքների և անմարդկային վերաբերմունքի: Այժմ Լիլիթ Աղեկյանի բողոքը հասել է Ձեզ և Դուք ունեք հնարավորություն բողոքին շտապ լուծում տրամադրել ու չսպասել օրենքով սահմանված առավելագույն ժամկետին, իսկ առավելագույն ժամկետը` Ձեր կողմից Լիլիթ Աղեկյանի կալանավորման դեմ ներկայացված բողոքի քննության և լուծման համար մինչև 10 օր է: Այսինքն, Լիլիթ Աղեկյանի բողոքի քննությունը Դուք կարող եք անցկացնել այսօր, կայացնել նրան այսօր ազատ արձակելու որոշում, ինչպես նաև կարող եք այդ որոշումը կայացնել 10 օրվա մեջ, որն արդեն համընկնում է Լիլիթ Աղեկյանի կալանքի ժամկետը կրելու սպառված լինելու փաստի հետ: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը խնդրում եմ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով` արդարադատության շահերից ելնելով, ողջամիտ ժամկետ կիրառել և հենց այսօր քննել ու լուծել Ձեր իրավասությանը վերապահված Լիլիթ Աղեկյանի վերաքննիչ բողոքը»,–ասվում է դիմումի մեջ։ Նա նաև կոչ է արել բոլոր այն անձանց, կազմակերպություններին ովքեր այս ընթացքում սրտացավ են եղել Լիլիթ Աղեկայնի խախտված իրավունքերի վերականգնման հարցում, իրենց կողմից ևս նամակ հղեն դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի՝ grigor.hovhannisyan@court.am էլեկտրոնային հասցեին։ Ավելի վաղ Փոստանջյանը հայտարարել է, որ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, իրեն՝ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |