ՌԴ ՊՆ ղեկավար․ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է

ՌԴ ՊՆ ղեկավար․ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։

Նա հավելել է, որ Մոսկվան հետաքրքրված է, որպեսզի Բաքուն և Երևանը հասնեն խաղաղ համաձայնության, գրում է ՏԱՍՍ–ը։

«Շարունակում է պահպանվել լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ», – ասել է Բելոուսովը։

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---