10,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի քրվարույթով նախաքննությունն ավարտվել է![]() 29 մայիսի 2025 - 11:50 AMT PanARMENIAN.Net - 10,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Քրգործն առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ ՀՔԿ օպերատիվ-հետախուզական վարչության կատարած լայնածավալ գործողությունների արդյունքում նախաձեռնված վարույթի ընթացքում բացահայտվել է, որ դատավորը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ ի վնաս արդար դատաքննության։ Մասնավորապես, պարզ է դարձել, որ Գ. Խ.-ն պայմանավորվել է իր մտերիմի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ, որպեսզի վերջինս, քրեական գործով արհեստական պատճառներ ստեղծելով, Զ․ Ս․-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակի և փորձաքննությունը չուղարկի համապատասխան փորձագիտական հաստատություն։ Այդպիսով ձգձգվել է դատաքննությունը, որի արդյունքում նախատեսվել է, որ լրանալու է հանցանքի վաղեմության ժամկետը, ինչի հիմքով մեղադրյալը կազատվի քրեական պատասխանատվությունից։ Նախաքննությամբ պարզվել է, որ դատավորն, իր պարտականությունները կատարելու փոխարեն, համաձայնվել է այս ապօրինի սխեմային և 2025 թվականի ապրիլի 9-ին Գ. Խ.-ի միջոցով պահանջել է Զ. Ս.-ից 3,892,500 ՀՀ դրամին համարժեք 10,000 ԱՄՆ դոլար կաշառք։ Զ. Ս.-ն, համաձայնվելով կաշառքի առաջարկին, 2025 թվականի ապրիլի 22-ին փոխանցել է նշված գումարը Գ. Խ.-ին՝ այն դատավորին հանձնելու նպատակով։ Դատավորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրան օժանդակած Գ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Զ. Ս.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտին է հասցվել։ Դրան առնչվող բոլոր նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |