Հասրաթյան․ Իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ միայն եթե չլինի հայկական պետականություն![]() 29 մայիսի 2025 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գործող իշխանությունը կարող է խուսափել իր գործած մեղքերի հետևանքներից միայն մեկ դեպքում՝ եթե չլինի հայկական պետականություն։ «Այսօրվա հայկական իշխանությունն իր գործած բոլոր մեղքերի համար կարող է պատասխան չտալ միայն ու միայն մեկ պարագայում, եթե չլինի հայկական պետականություն: Բայց պետականությունն, ի հեճուկս մեր (ներքին ու արտաքին) թշնամիների, Հայն արդեն ունի և ունենալու է... Իսկ դա նշանակում է, եթե ոչ այսօր, ապա վաղն, անշուշտ, մ ե ղ ա վ ո ր ը պատասխան է տալու, հիշե՛ք... Հ.գ.-Նավի խորտակման պահին նավից ցատկողը շիկամուկ (առնետ) է... Նրան կարելի է հասկանալ, որովհետև ուզում է ապրել...»։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |